Monday, December 7, 2015

Գրիգոր Զոհրապ

Անծանոթը

Փողոցին մեջ կերթար, կարծես կը սահեր,
Հուշիկ քայլով, դանդաղ, գրեթե շփացող,
Դեմքը կազե լաչակի մեջ կը պահեր,
Պատմուճան մը ուներ հովեն ծըփացող:

Աղվո՞ր, տգե՞ղ, ինչ փույթ. բավեց որ մտքես
Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն,
Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապես
Ամեն բաներն որոնց համար կը սիրեն:

Ու տարիներ սրտիս խորքը ջանացի
Պահել զինքը մասունքի պես, և մե՛կուն
Չըսի անոր հրապույրները կանացի
Որ գիշերներս ըրին խռոված և անքուն:

Ի՞նչպես եղավ, ո՛վ երազի ծնունդ կին,
Որ ըստուգիվ մարմին առած, խրոխտ ու վես,
Դեռ անցյալ օր թատրոնի մը հոծ մուտքին`
Չճանչցողի մը պես ամցար իմ քովես։


Զատիկ առթիվ

Անկյուն մ'ունիմ սրտիս մեջ ուր՝
Կառանձնանամ ամեն ատեն,
Վերհիշումներ երբոր տըխուր
Երկրեն զիս պահ մը կանջատեն։

Հոն` կը կենամ ես ծնադիր
Ինչպես առաջքը խորանին,
Եվ ուր միայն կը ծաղկի իր
Կես սուգին մեջ եղրևանին։

Հոդ շարված են իրարու մոտ
Մութ փոսերը իմ իղձերուս,
Հիշատակներ` հիմա աղոտ,
Անուններ` զոր չըսեր լեզուս։

Խոլ տենչանքներ, թռիչք անհուն
Զոր ձեռքովըս տվի հողին,
Մեռելներ` զոր ուրիշներուն
Պես հարության հույսը չունին։

Հսկում

Քակե' մազիդ խուրձը ոսկի օձերու
Որ պլլվին պարանոցիդ ձյունեղեն,
Ուսիդ, մեջքիդ փաթթվելով քեզ նեղեն
Միսիդ վրա իբրև քողք մը բոցերու։

Մերկ, խրոխտ, շքեղ օթոցիդ վրա պառկե՛ դուն
Սև մետաքսե գուլպաներըդ պահելով,
Երազներ հյուսե՛, քնացիր դեմս անվրդով,
Ես ըսպասեմ այսահարի պես արթուն։

Կեցի՛ր այդպես, որ իմ հոգվույս մեջ տըպեմ
Ձայտքը, էջքը, թավալումը գիծերուդ,
Հիշեմ տեղվանքն հոս հոն ցրված բիծերուդ,
Ինքզինքըս անով խաբեմ, խաբխըբեմ։

Tuesday, May 19, 2015

My favorite sport

Favorite sport 

My favorite sport is boxing. boxing is a combat sport wich two people engage in a contest of strengh,speed,reflex,endurance and will,by throwing punches at each other, usally whit gloves hands, historically, the geals have been to weaken and knock down the opponent.
boxing was a popular spectator sport in ancient rome. in order for the fighters to protect themselves eventually harder leathers was used and the thong soon became a weapon 
This style is often definite  to  as the strategic approach a fighter takes during a bout.no two fighters style are alike, as it is demerited by that individuals physical and mental attributes. Three main styles exist in boxing: outside fighters, brawler, and inside fighter. These styles may be divided into several special subgroups,suck as counter punches.the main philosophy of the styles is that each style has an advantage over one, but disadvantage over the other one. It follows the scenario- boxer beats brawler,brawler beats swarmer, and swarmer beats boxer.
My favorite boxer is Mike Tyson is a former undisputed heavyweight champion of the world and hold the record as the youngest boxer to win the WBC,WBA and IBF heavyweight titles at 20 years,4 months, and 22 days old.Tyson won his first 19 professional bouts ship by knockout,12 of them in the first round. He won the WBC title in 1986 after defeating Tervor Berbick by a TKO in the second round. In 1987, Tyson added the WBA and IBF titles after defeating James Smith and Tony Tucker. He was the first heavyweight boxer to simultaneously hold the WBS,WBA, and IBF titles and the only heavyweight to successively unify them 

Wednesday, March 4, 2015

Բանաստեղծություններ

Վահագն 
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
------------------------------------------------------------
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
--------------------------------------------------------------
Որքան դաշտեր ոի կան 
Որքան դաշտեր որ կան,
Որքան որ կան լեռներ,
Որքան գյո՜ւղեր, հյո՜ւղեր,
Ու քաղաքներ հսկա –
Կուզեմ ողջույն այնքան
Հոգուս խորքից թեւե՜ր.
Կուզեմ ամե՛ն ժխոր
Հոգիս ապրի, զգա:-
Կուզեմ երգում իմ այս
Հոգիս հրթի՜ռ դառնա,
Թռչի հեռուն հրկե՜զ.-
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս…
Կուզեմ շնչում երգիս
Ամե՛ն անցորդ զգա –
Խենթությո՜ւնս հրկեզ,
Խնդությո՛ւնս հսկա…

Կենսագրություն

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ։

Monday, March 2, 2015

Հովհաննես Թումանյանը իր կնոջ հետ:


Հովհաննես Թումանյանի Ինքնակենսագրությունը

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Wednesday, February 25, 2015

Քառյակներ

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
* * *
Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թե՛թև սիրտ:
* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
* * *
Մի հավք զարկի ես մի օր.
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:
* * *
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ գրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից:
* * *
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
-Ջա՜ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:
* * *
Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նստած իմ ճմբին,
Լոռու հանդում մի արտույտ
Նայում է միշտ իմ ճամփին:
* * *
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,
Տեղդ իմաց տուր` գտնեմ,
Ման եմ գալիս էս մթնում
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:
* * *
Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:
* * *
Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:
* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

Հովհաննես Թումանյան կենսագրություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում մինչև 1893 թ։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

Wednesday, February 4, 2015

Պաուլո Կոելիո «Կապույտ լեռներում


իմ կարծիքը Պաուլո Կոելիո-ի «Կապույտ լեռներում» պատմվածքի
 մասին։ կապույտ լեռներում պատմվածքը ասում է,որ պետք չի նախանձ լինել,միայն քո մասին մտածել և ուրիշ մարդկանց քո պատճառով դժբախտեցնել, որովհետև հետո հաստատ զղջալու ես։

Պաուլո Կոելիո. «Կապույտ լեռներում»

Monday, February 2, 2015

The beast day of my life

I can't choose any beast day of my life . I have 15 beast days and they were my birthdays.
In all of my birthdays all of my friends had came to my house for celebrating my birthday.
It was really fun because we were together  and playing some games having fun for 5 or 6 
Hours and specially i liked the gift opening part. If i have to choose one of my beast day 
It would be the day that i got my drum set. Me my father went out i didn't know that we were going  to buy my drum set. It was a really good surprise and i was very happy that day .   

Thursday, January 29, 2015

էներգակիրներ

1)                                                                ՆԱՎԹ

Նավթը (սեւ ոսկի) բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառի հ               եւ սեւ հեղուկ է։Նավթը գտնվում է երկրագնդի ժայռերիկազմավորում - ների մեջ։Նավթը բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։
Նավթը առաջանում է միլիոնավոր տարիների ընթացքում բարձր ջերմաստիճանի տակ , բույսերի, կենդանիների եւ միկրոօրգանիզմների 
քայքայումից։
նավթի վերամշակումից ստանում են վառելիք օրինակ,բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ:
Նավթի հումքից ստանում են արդյունաբերության, գյուղատնտեսության եւ կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ։Նավտը մարդկությանը կբավականացնի մոտ 40 տարի։Նավթ արդոյւնահանվում է շուրջ 70 երկրներում։

                                                            ԲՆԱԿԱՆ ԳԱԶ


Բնական գազը նման է անհամ, անհոտ և անգույնգազայինմիացություն ։
Բնական Գազը առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։
Բնական գազով հարուստ են մի շարք երկրներ Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆև այլն։


                                                            Ածուխ

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներեն, որոնք առաջացել են Երկրի ընդերքում։բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։
Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ։

2)
իմ կարծիքով ելեկտրական,արևային եներգիաներե ավելի արդյունավետ են և չեն վնասում շրջակա միջավայրին։ Օրինակ ատոմակայաները 
աղտոտումեն օդը իսկ գետերի վրա կառուցված ՀԵԿ-երը նվազեցնումեն գետի հունը։

Tuesday, January 20, 2015

I can

 
Greenroom
Following the play actors sometimes receive members of the audience after getting out of their costumes and makeup. Should you wish to congratulate actors on their performance, ask one of the ushers. If company policy allows it and the actors are willing, 
you may be directed to the theatre's "greenroom"(a theatre's reception area) or some sort
Of prior acquaintance or letter of introduction that you can send backstage ahead of time.
Understand that acting is exhausting and that after a show most actors simply wish to leave the theater. Be respectful of their privacy. 




Blues is a musical form and genre that originated in African-American communities in the "Deep South" of the United States around the end of the 19th century. The genre is derived from European folk music, spirituals, work songs, field hollers, shoutsand chants, and rhymed simple narrative ballads. The blues form, ubiquitous in jazz, rhythm and blues and rock and roll, is characterized by the call-and-response pattern and specific chord progressions, of which the twelve-bar blues is the most common. The blue notes are also an important part of the sound. Blues shuffles or walking bass reinforce the trance-like rhythm and form a repetitive effect called a groove.

Blues as a genre possesses other characteristics such as lyrics, bass lines, and instruments. The lyrics of early traditional blues verses consisted of a single line repeated four times. It was only in the first decades of the 20th century that the most common current structure became standard: the so-called AAB pattern, consisting of a line sung over the four first bars, its repetition over the next four, and then a longer concluding line over the last bars. Early blues frequently took the form of a loose narrative, often relating troubles experienced within African American society.

Many blues elements, such as the call-and-response format and the use of blue notes, can be traced back to the music of Africa. The origins of the blues are also closely related to the religious music of the Afro-American community, the spirituals. The first appearance of the blues is often dated to after emancipation and, later, the development of juke joints. It is associated with the newly acquired freedom of the enslaved people. Chroniclers began to report about blues music at the dawn of the 20th century. The first publication of blues sheet music was in 1908. Blues has since evolved from unaccompanied vocal music and oral traditions of slaves into a wide variety of styles and sub-genres. Blues sub-genres include country blues, such as Delta and Piedmont, as well as urban blues styles such as Chicago and West Coast blues. World War II marked the transition from acoustic to electric blues and the progressive opening of blues music to a wider audience, especially white listeners. In the 1960s and 1970s, a hybrid form called blues rock evolved.



Բլուզ երաժշտական ժանր է որ ծագել է Աֆրո–Ամերիկիան համայքների խորը հարավում Ամերիկայի–Միացյալ–Նահանգներում շուրջ 19–դարում ։
ժանր որը ստացել ենք եվրոպական ժողովրդական երաժշտուցույն ներից 
Սպիրի չուելս աշխատանքային երգեր դաշտային hollers, shouts և chants, 
հանգավոր պարզ պատմողական բալլադներ։Բլուզ ձևը ,  համատարած է 
ջազ, ռիթմի և բլուզ և rock-and-roll, որը բնութագրվում է զանգի ու պատասխան օրինակին եւ կոնկռետ ակորդ։




This text is  about  blues history. It was fun for me to learn about blues it was interesting where it came from i think we need more blues clubs or bands.i really like this author
Because  its really useful and there are lots of little things that are in this text . This is good information for music lovers you can learn lot about blues from this text.